ՖՄԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հայաստանը 2020-ին «Ապրել միասին» կարգախոսի ներքո միջոցառում կանցկացնեն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 18-ին կայացել է կազմակերպությունում ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Soirée des saveurs» խորագրով։ 

«Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay)։

ՖՄԿ գլխավոր քարտուղարն իր ելույթում անդրադարձավ Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովին, փաստեց, որ «Ապրել միասին» թեմայի արժեքները ընդհանուր են երկու կազմակերպությունների համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին և ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին գագաթաժողովի հաջողության համար։ Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձավ նաև կազմակերպության գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում, 2020թ․ նախատեսված ՖՄԿ-ՅՈՒՆԵՍԿՕ-ՀՀ համատեղ միջոցառմանը, որը նվիրված է լինելու «Ապրել միասին»-ի խթանմանը, և ընդգծեց, որ այդ միջոցառումը կնպաստի Ֆրանկոֆոնիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության առավել զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

armtimes.com

x