Միջազգային իրադրությունը մեզ թույլ չի տալիս Ղարաբաղում պատերազմ սկսել. Զաքիր Հասանով |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ «միջազգային իրադրությունն ադրբեջանական կողմին թույլ չի տալիս պատերազմ սկսել»:

Ինչպես նշում է minval.az-ը, ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ պաշտպանության նախարարի գլխավոր խնդիրն Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունները կատարելն է և բանակին պատերազմի նախապատրաստելը:

x