Քննարկվել են Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները. Արարատ Միրզոյան |lragir.am|

lragir.am: «Ինչ-որ նոր ու լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի՝ օրերս կայացած հանդիպման մասին:

«Ես կարծում եմ՝ լավ է, որ հանդիպել են: Ընդհանրապես այդպիսի հանդիպում նախկինում էլ է եղել, այդ թվում՝ այլ գործարարների հետ, այդ թվում՝ նաև ռուսաստանյան բիզնես դաշտում գործող: Ես խոսակցության մանրամասներին տեղյակ չեմ, բայց ինչքանով գիտեմ՝ խոսք է գնացել եղած տնտեսական ծրագրերը պարոն Կարապետյանի կողմից շարունակելու մասին և նոր ներդրումների հնարավորությունների մասին, Հայաստանում առկա տնտեսական աշխուժության, զանազան ցուցանիշների մասին»,- ասաց Միրզոյանը:

Նա հավելեց, որ քննարկվել են նաև Սամվել Կարապետյանի կողմից նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունները:

x