Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաջնորդը ժամանել է Ֆլորիդա, որը նա համարում է իր «երկրորդ տունը» և հանդիպել համակիրների հետ: Օրլանդոյի մարզադաշտում ունեցած ելույթով Թրամփն ազդարարել է իր նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Սպիտակ տան ղեկավարն ամերիկացիներին կոչ է արել իրեն հնարավորություն տալ պաշտոնավարել նաև երկրորդ ժամկետում, որպեսզի ավարտի աշխատանքը սոցիալական և արտաքին քաղաքականության ոլորտներում:


«Եթե դուք ուզում եք վերջնականապես ջախջախել կոռումպացված համակարգը, ապա նոյեմբերին 3-ին գնացեք և քվեարկեք, գնացեք և քվեարկեք: Մեկ անգամ մենք դա արել ենք և էլի կրկնենք: Մենք գործն ավարտին կհասցնենք»,- ասել է Թրամփը:

x