Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ |tert.am|

tert.am։ Ես խորհրդանշական եմ համարում նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմի ու հատկապես մեղադրյալի հայտարարությունները, այսպես կոչված հորդորները՝ ուղղված դատավորին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Սա շատ խորհրդանշական եմ համարում: Սա վկայում է բավական լուրջ արդյունքների մասին: Այո՛, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու: Իրենք դա անում են ակնհայտորեն այլ նպատակով՝ պաշտպանական տակտիկայի կազմակերպվածությունը, նիստերի ընթացքում ասուլիսներ հրավիրելու, բարոյական հոգեբանական ճնշումներ գործադրելու առումով:

Իրենք մոռացել են, որ հանցանքի դեպքում են պատասխան տալու, իսկ այն պաշտոնյան, ով մանրակրկիտ կերպով իր գործն է կատարել, իր պարտքն է իրականացրել, նա անհանգստանալու որևէ խնդիր չունի: Մենք հույս ունենք, որ դատավորն էլ բարոյական ու հոգեբանական ճնշմանը չի ենթարկվի»,- ասաց նա:


x