Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ |aysor.am|

aysor.am։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հենց Բոլթոնը։

«Այս շաբաթվա վերջին հանդիպում եմ ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ խրախուսելու շարունակվող երկխոսությունը նրանց միջև։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - գրել է Բոլթոնը։

x