Պողոսյանին արտահանձնել-չարտահանձնելու վերաբերյալ որոշում չկա դեռ. գլխավոր դատախազ |lragir.am|

lragir.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի հաստատում տեղեկությունը, թե ռուսական կողմը ապաստան է տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին: Այսօր լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ասաց, որ այդ լուրերն ասոեկոսեներ են:

Պողոսյանին արտահանձնել-չարտահանձնելու վերաբերյալ, ըստ Դավթյանի, դեռևս պաշտոնական որոշում չկա:

«Պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որէև արդյունքի վերաբերյալ որոշում չունենք՝ որ բավարարման, ոչ մերժման»,- ասաց նա:

Դավթյանը հավելեց, որ նույնը վերաբերում է Գոնսալեսին՝ նկատի ունելով Սաշիկ Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին:

x