Դատարանի բակից ակցիայի երկու մասնակից տեղափոխվեց Ոստիկանություն |azatutyun.am|

azatutyun.am։ Վերաքննիչ քրեական դատարանի բակից երկու քաղաքացի տեղափոխվեց Ոստիկանության Շենգավիթի բաժին։

Բաժին տեղափոխված քաղաքացիներից մեկը Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է, մյուսը` տարեց քաղաքացի, որը դատարանի առջև եկավ և ընդդեմ Քոչարյանի հայտարարություններ արեց, ինչը դուր չեկան Քոչարյանի աջակիցներին. վիճաբանություն և հրմշտոց սկսվեց, ինչի հետևանքով էլ ոստիկանները երկու քաղաքացիների տեղափոխեցին Ոստիկանություն:

Վաղ առավոտից Վերքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։

Դատարանի շենքի առջև առավոտյան 09։00-ից ընդդեմ և ի աջակցություն Քոչարյանի ակցիաներ են անցկացվում:

x