Դատարանը որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, որոնք կապ ունեն սույն քրեական գործի հետ և կարող են ներգրավվել որպես կասկածյալներ. Սեդա Սաֆարյան |tert.am|

tert.am։ Վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը: Այսօրվա նիստում դատարանին իր բողոքի հիմքերը ներկայացրեց «Մարտի 1»-ի գործով տուժող Վահե Գրիգորյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Սաֆարյանն ընդգծեց, որ որոշումը բողոքարկվել է ամբողջությամբ. այն վերաբերվում է առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի՝ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու և Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու որոշմանը:

Ներկայացնելով բողոքը, Սաֆարյանն ասաց, որ դատարանը խախտել է որոշման առաջադրվող պահանջները, և բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է պաշտպանության կողմից ներկայացված անձեռնմխելիության պաշտպանության փաստարկին և դրա հիման վրա եզրահանգել, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան:

«Քոչարյանի կալանքը փոխելու դատարանի համոզմունքի պատրանքային լինելու փաստերը հետևյալն է՝ տուժող կողմը գտնում է, որ դատարանը խախտել է ներպետական և միջազգային նորմերի պահանջը, նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ քրեական գործի ուսումնասիրությունից կարելի է հաստատուն կարծիք ձևավորել Քոչարյանի ունակությունների մասին: Երբ հարցը դրվում է արդարադատությանը խոչընդոտելու նրա ունակությունների մասին, ապա հաստատուն է ռիսկի իրական, այլ ոչ թե պատրանքային եզրահանգումը:

«Դատավորների զգալի մասը նախկին նախագահ Քոչարյանի կողմից է նշանակվել, և նրանք ակնհայտորեն հակված են նրա շահերի պաշտպանությամբ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի ապահովել սուբյեկտիվ դրսևորումների հնարավորությունը, այլ հնարավորություն է տվել նրան անձամբ զբաղվելու այդ հարցերով, ընդ որում, հենց դատարանում Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դատարանի ուշադրությունից դուրս մնալ և օբյեկտիվորեն հասնել այն համոզման, որ Քոչարյանի վարքի նկատմամբ հնարավոր է վերահսկողություն»,-նշեց Սաֆարյանը:

Վերջինս հավելեց, որ քրեական նյութի գործերը ցույց են տալիս, որ նա կարողացել է ուժային կառույցների բոլոր աշխատակիցների վարքը բոլոր հակաօրինական եղանակներով իր համար ցանկալի ձևով օգտագործել:

Շարունակությունը՝ tert.am

x