Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը․ Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկով տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք չե՞ն նախատեսում Ստեփանավանի օդանավակայանը վերագործակել։

Պապիկյանը նշեց, որ Ստեփանավանում՝ ոչ, բայց Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան։ «Այն դառնալու է երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը»,-ասաց նա։

Պապիկյանը նշեց, որ խորհրդային տարիններին բազմաթիվ փոքր օդանավակայաններ են եղել՝ Ջերմուկում, Սիսիանում: Այժմ նաև մտադիր են Ջերմուկը նույնպես դարձնել փոքր ավիացիայի կենտրոն։

«Կառավարությունը դեմ չի լինի, որ այդ ուղղությամբ ներդրումներ կամ ներդրողներ ի հայտ գան։ Եթե իդեա առաջացել է, պատրաստ ենք աշխատել, ներգրավել Ավիացիայի կոմիտեի աշխատողներին»,-ասաց նա։

Սանդիկովը նշեց, որ գուցե գաղափարներից մեկն այն լինի, որ բանակցեն գործարար Սամվել Կարապետյանի հետ, ով վերջին օրերին 150 մլն դոլար արժողությամբ այգու վերանորոգման ներդրում էր արել։ «Դրանից համեստ գումարով կարելի է նաև Ստեփանավանի օդանավակայանը վերականգնել»,-ասաց նա։

x