Պետք չէ ակնկալել, որ մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր է համարում արձանագրել, որ պետք չէ ակնկալել, թե մեկ տարվա մեջ 30 տարվա խնդիրները կլուծվեն:  ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում:

«Ես ցանկանում եմ, որ մենք արձանագրենք մի բան, որ պետք չի մեկ տարվա մեջ ակնկալել 30 տարվա խնդիրների լուծումները: Եվ շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք: Խոստումների մասին: Արդեն անցած տարվա սեպտեմբերին ասում էին՝ խոստումները չեն կատարում: Այսինքն, այդ 30 տարվա խնդիրների լուծումը պետք է երեք ամսում կատարվե՞ր»,- նշեց վարչապետը:

x