Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի հետ կապված սկանդալը |tert.am|

tert.am։ «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող քաղաքական կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալը, երբ Ռուսաստանից ժամանած պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը զայրույթի ալիք է բարձրացրել խորհրդարանում ու ընդդիմադիրների շրջանում:

«Լիովին կիսում եմ հանրության վրդովմունքը Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,-հայտնել է նա, փոխանցում է apsny.ge-ն։
«Անթույլատրելի է, որ օկուպանտ երկրի ներկայացուցիչը Վրաստանի խորհրդարանում գլխավորի որևէ համաժողով, դրան պետք է անպայման արձագանք հետևի: Ինչպես ինձ են հայտնել, դա արարողակարգային սխալ է եղել, որի քաղաքական նշանակությունը, ցավոք, հաշվի չեն առել կազմակերպիչները»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ խորհուրդ է տվել անհապաղ դադարեցնել նիստը:

 

x