Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը անակնկալ ընդմիջվեց |lragir.am|

lragir.am: Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը քիչ առաջ անակնկալ ընդմիջվեց, քանի որ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավոր Արմեն Դանիելյանն ասաց, որ դատական ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու է գնում՝ նկատի ունենալով այն, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, հետևաբար արդարադատության շահից ելնելով՝ ինքը հեռանում է խորհրդակցական սենյակ:

Մինչ այդ մեղադրող դատախազներն ու տուժողներն էին բողոք ներկայացրել, որի դեմ Քոչարյանի փաստաբանները պետք է առարկություն ներկայացնեին, բայց դատարանը նրանց դա անելու իրավունք չտվեց: Դատավորը հեռանալով՝ ասաց, որ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

Երևանի դատախազ Գևոգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար սպասելի չէր, որ դատարանը պետք է հեռանար խորհրդակցական սենյակ:

Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ եթե դատարանը մերժի իրենց միջնորդությունը և չկալանավորի Քոչարյանին, իրենք կբողոքարկեն որոշումը:

Դատարանի պահվածքից դժգոհեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Խուդոյանը: Նա ասաց, որ փաստորեն դատարանը մի կողմին լսել է, մյուս կողմին չի լսել: 

x