Սերժ Թանկյանն անդրադարձել է Մոսկվայում իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված գործին |tert.am|

tert.am: System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից օրերս Խաչատուրյան քույրերի նկատմամբ իրենց հոր սպանության համար առաջադրված վերջնական մեղադրանքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ քննիչները Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են առաջադրել՝ նախնական համաձայնությամբ սպանություն:

«Սա օրինակ է նրա, թե ինչպես տարիներ շարունակ կանանց ու երեխաների դեմ բռնության անպատժելիությունը կարող է դաժան վրեժի պատճառ դառնալ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով Խաչատուրյան քույրերի դեպքին անդրադարձած The Independent-ի հոդվածը:

Հայտնի ռոք երաժիշտն ընդգծել է, որ դատարանը պետք է աղջիկների նկատմամբ ներողամիտ գտնվի:

 

x