Էրդողանը շնորհավորել է Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին: Վերջինիս թեկնածությունն առաջադրվել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP):

Շնորհավորական ուղերձն Էրդողանը հղել է Twitter-ի միջոցով։

«Ցանկանում եմ, որ ընտրության արդյունքները Ստամբուլին բարիք բերեն։ Այսօր մեկ անգամ ևս դրսևորվեց ազգային կամքը։ Շնորհավորում եմ նախնական տվյալներով հաղթած Էքրեմ Իմամօղլուին»,- գրել է Էրդողանը։

x