Երևանի քաղաքապետարանը կցանկապատի Նուբարաշենի աղբավայրը |armenpress.am|

armenpress.am։ Երևանի քաղաքապետարանն այս տարի ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը: Այս մասին քաղաքապետարանում գումարված արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում Նուբարաշենում աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: «Այս պահի դրությամբ Կարմիր բլուրում մենք իրականացնում ենք շինաղբի հեռացում: Կարմիր բլուր աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով»,-ասաց նա:

Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: «Մրցույթ կիրականացվի այնտեղ ոռոգման ցանցի կազմակերպման հետ կապված»,-հավելեց նա:

x