Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Սինջարի եզրդիների ցեղասպանության հարցն է քննարկել Իրաքի խորհրդարանի խոսնակի հետ |aysor.am|

aysor.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այս օրերին Իրաքի Հանրապետությունում է։

Իրաքյան կողմի նախաձեռնությամբ Ռուստամ Բաքոյանն այսօր հանդիպել է Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորներ Սաիբ Խըդըրը, Հոսեյն Հասան Նարմոն, Խալիդա Խալիլը և Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման անհրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:

Խորհրդարանի խոսնակը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սինջարի եզդիներին իրենց հողում կայուն կենսապայմանների ապահովման և տեղահանվածների վերադարձի կազմակերպման հարցերում:

Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին ներկայացրել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների մտահոգությունները՝ Սինջարում շարունակվող ցեղասպանության վերաբերյալ:

Վերջինս շեշտել է՝ անելու է ամեն հնարավորը սինջարյան ճգնաժամի լուծման հարցում իր ներդրումն ունենալու և եզդի ժողովրդին ճգնաժամից դուրս բերելու գործում:

x