Բոլորը գիտեն՝ ինչ արժեքի է հասնում Նորք-Մարաշ ԲԿ-ում բժշկական սպասարկումը. աուդիտի առաջարկ՝ ավագանիում |factor.am|

factor.am:  Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն այսօր ավագանու նիստում դիմելով փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին հարց բարձրացրեց Նորք-Մարաշ ԲԿ-ի գների մասին:

«Դահլիճում նստածներից ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ֆինանսական մուտքեր կարող են լինել այդ ԲԿ-ում, թե ինչ արժեքի է հասնում այդտեղ բժշկական սպասարկումը և շատ ցավալի է, որ բժշկական այդ հաստատությունը ներկայացվում է որպես վնասով աշխատող հաստատություն: Արդյոք այդտեղ աուդիտորական աշխատանքներ կատարվե՞լ են, եթե ոչ, ապա պետք է բոլոր բժշկական կենտրոններում անցկացվեն աուդիտներ»,- ասաց նա:

 

x