Քաղաքապետարանն Ալեքսանյանի ընտանիքից հետ կվերցնի նախկին մանկապարտեզի շենքը

panarmenian.net:  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն Ավագանու հունիսի 26-ի նիստում հայտարարել է, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենք հետ կվերցվի:

Հունիսի 30-ին ծանուցման ժամկետը լրանում է, և Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին:

Վիրաբյանը նշել է, որ 2018-2019 թվականներին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:

Ժամանակին մանկապարտեզի շենքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու որոշմամբ անհատույց տրամադրվել էր Ալեքսանյանների ընտանիքին:

x