Ռուսաստանը կլքի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե իր պատվիրակության անդամների լիազորությունները լիարժեք չլինեն:
Այս մասին հայտարարել է Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Կարծում եմ, որ բոլորդ կսատարեք այս դիրքորոշմանը՝ կամ մեր պատվիրակությունն ունի լիարժեք լիազորություններ, կամ մենք լքում ենք ԵԽԽՎ-ն»,- ասել է Վոլոդինը:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ պատգամավորները այս հայտարարությունն ընդունել են ծափողջույններով: