Ոսկերչական արտադրանքի արտահանումը 5 ամսում ունեցել է 86 տոկոսի աճ. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am։ Այս տարվա 5 ամսվա արդյունքներով ունենք 5,6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ, որի վրա ավելի շատ ազդել է ոչ թե հանքահումքային արդյունաբերության աճը, այլ մշակող արդյունաբերության: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ոսկերչական արտադրանքի արտահանումը 5 ամսում ունեցել է 86 տոկոսի աճ: Շոկոլադի արտադրության արտահանումը 5 ամիսներին աճել է 32,7 տոկոսով»,-ընդգծեց նա:

x