Գազի հարցով բանակցությունները դեռևս ընթանում են |lragir.am|

lragir.am։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ գազի հարցով բանակցությունները դեռևս ընթանում են, որևիցե նորություն դեռ չկա։

Հարցին, որ եթե Ռուսաստանում գազը թանկանում է, հնարավո՞ր է Հայաստանում այդ ազդեցությունը չզգալ, նա պատասխանեց, որ Ռուսաստանում ներքին սպառողի գազի գինն է թանկանում։ «Եթե դա կանդրադառնա սահմանին վաճառվող գազի վրա, նոր կզգաք։ Ռուսաստանի ներքին գները դեռևս պետք է իրենց արտացոլանքը գտնեն սահմանին վաճառվող գազի գնի մեծության վրա, եթե չեն գտնում, ուրեմն ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ»,- ասաց նա։

Ըստ Բաղրամյանի՝ Գազպրոմ Արմենիա ընկերությունում աշխատակիցների օպտիամլացում է լինելու։ «Նախնական գնահատականներով՝ շուրջ 1000 հազար աշխատակցի կրճատման մասին է խոսք գնում, բայց առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- ասաց նա։

Գազմպրոմ Արմենիա ընկերությունն, ըստ նրա, իր ներքին խնայողությունների հավշին է այս փուլում փոխհատուցում բարձրացումը, որպեսզի սպառողի համար գազի գինը չթանկանա։ Ըստ Բաղրամյանի՝ պետությունը որևէ պարտք չի կուտակում։

Նա անդրադարձավ նաև հայտարարություններին, թե ինչ է նշանակում այն հայտարարությունը, որ գազի գինը նախատեսվում է սահմանին սահմանել հնգամյա բանաձևով։ Այդ մասին փաստաթուղթը դեռևս չկա, մշակվում է։

x