Մալթան պատրաստ է աջակցել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը |news.am|

news.am: Մալթան պատրաստ է աջակցել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։ Այս մասին հունիսի 27-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելան։

Նա նշել է, որ այդ հարցը վերջերս քննարկվել է Ֆեդերիկա Մոգերինիի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Ընդ որում՝ նախարարը նշել է, որ հարցը վերաբերում է ԵՄ ներքին գործընթացներին եւ պահանջում է ԵՄ խորհրդի հավանությունը։

«Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել բանակցությունների մեկնարկին, իհարկե, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Քաղաքական տեսակետից, եթե ապահովվի ամբողջ նախապատրաստական աշխատանքը, ուղեկից համաձայնագրերը ռեադմիսիայի մասին կնքված են, մենք պատրաստ ենք աջակցել»,- ասել է Աբելան։

x