Ավտոմաքսատունը Գյումրի չի գնա․ ՊԵԿ-ը չի կատարում վարչապետի հանձնարարականը |civilnet.am|

civilnet.am։ Չնայած վարչապետի հանձնարարականին և հնարավոր տնտեսական օգուտներին՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի չի տեղափոխվի։ Այս մասին պարզ է դառնում Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ)՝ Սիվիլնեթին տրամադրած հարցման պատասխաններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին ՊԵԿ կառույցներ կատարած շրջայցից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։ Հանձնարարականը, սակայն, ՊԵԿ-ի կողմից չի կատարվում։

Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե ինչ արդյունքներ են գրանցվել ավտոմաքսատան տեղափոխության հարցում, երբ են նախատեսում իրականացնել այդ գործընթացը։ Ի պատասխան՝ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ մտադիր է ստեղծել «արտաքին տնտեսական գործունեության ժամանակակից կենտրոններ»։

Իր այս նախաձեռնությունը ՊԵԿ-ը անվանել է «ավելի համապարփակ առաջարկություն»՝ նշելով, որ մաքսային նման կենտրոնի ստեղծումը մաքսային գործառնությունների կոնցեպտուալ նոր մոտեցում է։

Հարցին, թե ինչ վերլուծություն է ընկած ավտոմաքսատունը ոչ թե տեղափոխելու, այլ նման կենտրոն ստեղծելու հիմքում, ՊԵԿ-ից պատասխանել են․ «Այդ առաջարկության նպատակն է քաղաքացիների մաքսային ձևակերպումների հետ կապված հնարավորինս լայն շրջանակներում ծառայություններ մատուցել նրանց բնակավայրին մոտ տեղակայված մաքսային մարմիններում»։

Շարունակությունը՝ civilnet.am

x