«Սպայկա»-ն ի սկզբանե նախատեսված բոլոր մթերումները կիրականացնի, այլ ընկերություններ դաշտում չկան. Բաղդասարյան |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 9-ին «Սպայկա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկա»-ի վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա 80-ից ավելի համայնքներում մթերում ապահովել:

«Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը ասաց, որ այս պահին բնականոն կերպով ընկերության աշխատանքն ընթանում է:

Պարոն Բաղդասարյան, նախապես հայտարարարել էիք, որ որոշ համայնքներում մթերում չեք կարողանա ապահովել, այս պահին արտահանումը բնականոն հունով ընթանո՞ւմ է: 

Դա հայտնի դեպքերի հետ էր կապված, երբ ընկերության աշխատանքը հնարավոր է պարալիզացվեր: Հիմա ընկերությունը վերադարձել է իր բնականոն աշխատանքին եւ ամեն ինչ նորմալ է:

Այսինքն, ի սկզբանե նախատեսված բոլոր մթերումներն իրականացնելո՞ւ եք: 

Այո: Հիմա էլ ընթացիկ բոլոր նախապատրաստական աշխատանքները գնում են, բոլոր համայնքներում համապատասխան գրաֆիկներն են համաձայնեցվում ֆերմերների հետ, արկղեր են բաժանվում, որ կարողանան հավաքեն եւ այլն:

Ճի՞շտ է, որ այս տարի ծիրանի պակաս ունենք եւ հնարավոր է՝ արտահանման համար խնդիր լինի:

Այդպես չի լինում՝ պակաս կամ ավելի: Տարին լինում է կամ գերարտադրված, ինչպես անցած տարի, երբ բերքն առատ էր, բայց դրա փոխարեն ծիրանի որակն այդքան հաջող չէր եւ տարի է լինում, որ նորմայի մեջ է լինում: Այդ դեպքում արդեն ընդհակառակը՝ որակն է շատ լավ լինում ու քանակն էլ նորմալ է լինում: Տարի է լինում, որ ցրտահարությունից կամ շատ ուժեղ կարկուտներից քանակը քիչ է լինում, որակն էլ՝ վատ: Այս տարի միջին տարի է, որտեղ բերքի որակը ավելի լավն է, քան անցյալ տարի:

Ընկերությունը նաեւ հայտարարել էր, որ շուրջ 100 մլն դոլարի չափով վարկային միջոցներ պետք է տրամադրվեին «Սկայկա»-ին, սակայն քրեական գործի պատճառով այն կասեցվել է: Այդ խնդիրը կարգավորվե՞լ է: 

100 միլիոն դոլարի ներդրումը կոնկրետ ուղղված էր ջերմոցային համալիրի երկրորդ փուլի իրականացմանը: Նորագավիթ համայնքում 50 հեկտար հատուկ հող է հատկացրել կառավարությունը այդ ծրագրի համար: Առաջին փուլը մենք այս տարի ավարտեցինք, երկրորդ փուլի ներդրման ֆինանսավորումն իրականացնում էր Եվրասիական զարգացման բանկը եւ ֆինանսավորումը ժամանակավորապես կասեցվել է, մինչեւ որ «Սպայկա» ընկերության հետ կապված քրեական գործը կասեցվի:

Դրանից հետո իրենք կշարունակեն ֆինանսավորումը, դրա մասին բանկը պաշտոնապես հայտարարել է: Այս պահին մենք մեր շրջանառու միջոցներից ավելի քան 10 մլն դոլար ծախսել ենք համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման վրա: Ակնկալում էինք, որ ֆինանսավորումն իր գրաֆիկով տեղի կունենա, բայց այս պահին բանկը հայտարարել է, որ դեռեւս այդ ֆինանսավորման տրամադրումը փոխկապակցված է լինելու «Սպայկա» ընկերության հետ կապված քրեական գործերի արդյունքների հետ:

Շարունակությունը՝ armtimes.com

x