2017թ.-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան |aysor.am|

aysor.am։ Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, տեղեկությունը հաստատեցին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ Հայաստանն էլ Ադրեբջանին է հանձնել Ադրբեջանի քաղաքացի  Էլվին Իբրահիմովին։

«Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ», - ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել այս տարվա մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատելիս ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։

Զառա Ամատունու խոսքով՝ հայերանեադարձման գործողությունը տեղի է ունեցել պետական սահմանի՝ Իջևանի հատվածում։

Նշենք, որ Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը և Կարեն Ղազարյանը։

x