Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Շահրամանյանի հայտարարությանը։ «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ Նրանք, ովքեր էդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք էդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք՝ ինչ են արել էդ հնարավորության հետ։ Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք: Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- ասել է Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ այս մասին ասել է Սամվել Շահրամանյանը՝ Le Figaro-ին տված հարցազրույցում։ «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որ ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասել է Շահրամանյանը։ |sputnikarmenia.am|
Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան] |armenpress.am|
Facebook սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ Դա ապատեղեկատվություն է:Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ [ՀՀ ՆԳՆ]
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է․ «Անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։ Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ»։ |armeniasputnik․am|
Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարին:[Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաև]
«Գազպրոմ Արմենիա»-ն Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման հարց չի քննարկել ՀՀ կառավարության հետ։ Այդ մասին գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման։
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա |armenpress.am|
Այսօր 14:29ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Այսօր 13:07ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը |factor.am|
Այսօր 12:53Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը՝ Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին |tert.am|
Այսօր 12:51Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|
Այսօր 12:49Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ |arm.sputniknews.ru|
Այսօր 12:46Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան
Այսօր 12:22Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|
Այսօր 12:16ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան |arm.sputniknews.ru|
Այսօր 11:02Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 143-ի |azatutyun.am|
22:29 - 27 մարտի, 2024ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա |armenpress.am|
Այսօր 14:29ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Այսօր 13:07ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը |factor.am|
Այսօր 12:53Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը՝ Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին |tert.am|
Այսօր 12:51Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա |azatutyun.am|
Այսօր 12:49Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ |arm.sputniknews.ru|
Այսօր 12:46Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ Շահրամանյանի հայտարարությանն ի պատասխան
Այսօր 12:22Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ |armenpress.am|
Այսօր 12:16ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան |arm.sputniknews.ru|
Այսօր 11:02Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 143-ի |azatutyun.am|
22:29 - 27 մարտի, 2024