Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ |aysor.am|

aysor.am։ Խորհրդարանում ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները:

ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորից քվերակությանը մասնակցել էր 87-ը:

Թեկնածուներից Էդգար Ճաղարյանին կողմ էր քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 12։ Կարեն Սեդրակյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 8, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ:

x