Պաշտոնյաները հեռախոսազանգերին չեն պատասխանում. տնտեսվարողների ահազանգերն անձամբ եմ ստուգել. Սերգեյ Բագրատյան |factor.am|

factor.am։ Պաշտոնյաները հեռախոսազանգերին չեն պատասխանում. անձնամբ ստուգել եմ. փորձել եմ կապվել նրանց հետ, բայց նրանք այպես էլ հեռախոսազանգերին չեն պատասխանել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տնտեսվարողների կողմից հնչեցվող անհանգստություններից մեկին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Պետական կառույցներում անհարկի ձգձգումները, հեռախոսներին չպատասխանելը, ինֆորմացիոն աղավաղումները տհաճություն են պատճառում տնտեսվարողներին և քաղաքացիներին»,-ասաց պատգամավորը` շեշտելով, որ պետական համակարգում մեծամասամբ աշխատում են անբարեխիղճ պատասխանատուներ։

Խոսելով տնտեսվարողների մեկ այլ անհանգստության` երեկվանից արդեն ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքի մասին` Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Եկամտահարկի համահարթեցումը այդպես էլ հանրության մի զգալի մասի համար ընդունելի չդարձավ:

Ցավոք իշխանությունը չլսեց և արեց այնպես, որ հանրային շերտերը դժգոհության առիթ ունեցան։ Մինչդեռ չհարկվող շեմ ունենալը հնարավորություն կտար, որ սոցիալական հավասարության սկզբունքները ներդրվեին: Կարևորագույնը սոցիալական արդարությունն է, և դա չի փոխում իրադրությունը»:

 

x