Թուրքիան ռազմատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին |panarmenian.net|

panarmenian.net: Թուրքիան հունիսի 28-ին հայտարարել է Սիրիայի հետ սահման հատուկջոկատայիններ և ռազմատեխնիկա գործուղելու մասին: Հաթայ սահմանամերձ շրջան զրահատեխնիկայի շարասյուն է եկել և հատուկ նշանակության ջոկատներ:

Բացի այդ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Սիրիայի բանակի դիրքերին «արդյունավետ հարվածի» մասին, որտեղից գնդակոծվում էին Թուրքիայի ԶՈւ դիտակետերը Իդլիբում, գրում է Deutsche Welle-ն Anadolu-ի վրա հղումով:

Հունիսի 27-ին գնդակոծության հետևանքով Իդլիբում թուրք զինծառայող էր սպանվել: Եվս 3 զինծառայող վիրավորել էր: Անկարան հայտարարել է, որ «ամենակոշտ պատասխանն է տալու Իդլիբում դիտակետերի գնդակոծմանը»:

x