Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած Զավեն Կարապետյանին, որը ստացիոնար բուժում է ստանում։ Այս մասին տեղեկացրել է նախարար Թորոսյանն իր Facebook-յան պաշտոնական էջում։ «Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- գրել է նախարարը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Կարապետյանին Կարմիր խաչի օգնությամբ Հայաստան են վերադարձրել հունիսի 28-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Տավուշի կողմից Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

 

x