ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի դեմ բանաձև կմտցնեն |pastinfo.am|

pastinfo.am:  Մի շարք երկրներ ԵԽԽՎ-ում բանաձև կմտցնեն` Ռուսաստանի վերադարնալու դեմ: Այս մասին «Լեհական ռադիոյի» եթերում հայտարարել է Լեհաստանի սենատի մարշալ Ստանիսլավ Կորչեվսկին:

Նրա խոսքերով, փաստաթղթի վրա համաձայնել են աշխատել Լեհաստանը, Ուկրաինան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Սլովակիան և Վրաստանը: «Բոլորը վրդովված են այս իրավիճակից: Երկրների ներկայացուցիչները ասում էին ինձ, որ ուզում են միասնական բանաձև պատրաստել: Բայց այստեղ, Լուբլինում, շատ դժվար կլինի դա անել: Փոխարենը մենք խոսել ենք հնարավորինս շուտ համատեղ հանդիպում անցկացնելու մասին », - ասել է նա:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ն լիովին վերականգնել է Ռուսաստանի իրավունքները: Ի պատասխան, Ուկրաինայի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը, նրան միացել են Լիտվայի, Էստոնիայի և Վրաստանի պատվիրակությունները, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչների մի մասը և մեկ պատգամավոր Սլովակիայից: Որպես սատարման նշան, նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, քննադատելով Եվրոպայի Խորհրդին:

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներում: Որոշ պատգամավորներ մնացել են հարթակում՝ գործընկերների հետ կապ պահպանելու նպատակով:

x