Իրավապահները պետք է թանգարան ուղարկեն «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» խոսքը․ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Այս ասույթն այսօր դատախազության ընդհանուր ժողովում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ անարդարության զգացումը հայ ժողովրդին ուղեկցել է պատմության ընթացքում ու երբեմն ժողովրդին պառակտելու ուժեղ գործոն է եղել, ինչի վկայությունն է այս արտահայտությունը։

Փաշինյանն ասաց, որ դատախազության ու առհասարակ իրավապահների խնդիրը պետք է լինի այդ արտահայտությունը թանգարանային, բանահյուսական պատմություն դարձնելը։

x