2016 թ. անցկացված հարցման համաձայն՝ կանանց 22.4%-ը և 45.9%-ը ենթարկվել է համապատասխանաբար ֆիզիկական և հոգեբանական բռնության

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընտանեկան բռնությունը ծայրահեղ խնդիր է, որին բախվում են Հայաստանում բնակվող կանայք։ Հանրապետության ողջ տարածքում 2016 թ. անցկացված հարցման համաձայն՝ տղամարդ զուգընկեր կամ կողակից ունեցած կանանց 22.4%-ը և 45.9%-ը ենթարկվել է համապատասխանաբար ֆիզիկական և հոգեբանական բռնության։ Տղամարդ զուգընկեր կամ կողակից ունեցած կանանց 19.5%-ն էլ նշել է, որ իրենց զուգընկերն արգելել է աշխատանքի անցնել կամ որևէ կերպ գումար վաստակել։

Իսկ հարցմանը մասնակցած տղամարդկանց 7.6%-ը նշել է, որ ստիպել է որևէ կնոջ կամ աղջկա իր հետ սեռական հարաբերություն ունենալ / Տե՛ս Վլադիմիր Օսիպով և Ջինա Սարգիզովա, Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրները Հայաստանում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, 2016 թ․/։

Նույն հետազոտությունը պարզել է կանանց նկատմամբ բռնության մշակութային ընկալումները, այսինքն՝ հարցվածների մեկ երրորդից ավելին նշել է, որ կանայք պետք է հանդուրժեն բռնությունը, որպեսզի պահպանեն իրենց ընտանիքը, իսկ շուրջ երեք քառորդն էլ արտահայտել է համոզմունք, որ կողակցի կողմից բռնությունը կարելի է արդարացնել
Ավելին՝ այստեղ

x