«Ռոսսելխոզնադզորը» տուգանել է կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծած հայկական ընկերությանը |shantnews.am|

shantnews.am: Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»:

«Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի այդ, ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է ;«Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» օրենքի խախտում է:
Ներմուծողը տուգանվել է 30 հազար ռուբլու չափով:

x