Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթուղին |shantnews.am|

shantnews.am։ Ալավերդու պղնձագործարանի ՝աշխատանքից ազատված աշխատակիցներն կրկին բողոքի ցույցի են դուրս եկել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ ընկերությունը, պարապուրդի պայմաններում, 6 ամիս աշխատավարձ է վճարել՝ հույս ունենալով, որ գործարանի վերաբացման առումով դրական տեղաշարժ կլինի, սակայն այլևս անհնար է այս տարբերակով վճարել աշխատակիցներին:

Ընկերության տնօրենը բացատրեց, որ կառավարության՝ արտանետումների թույլատրելի սահմաններում գործարանը աշխատել չի կարող: Նա նշեց, որ այլևս չեն կարող վճարել աշխատակիցներին և ստիպված են լուծարել աշխատանքային պայմանագրերը:
«Էյ-Սի-Փի» ընկերության ղեկավարի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատված ընկերության նախկին աշխատակիցները փակեցին Երևան-Թբիլիսի երկաթուղին:

x