Հոնկոնգի իշխանությունները հրաժարվել են արտահանձնման մասին օրենքից |tert.am|

tert.am: Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի վարչապետ Քերի Լեմը հուլիսի 2-ին հայտարարել է շրջանում բողոքի ցույցերի հանգեցրած արտահանձնման մասին օրենքից հրաժարվելու մասին, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նրա՝ վիճահարույց օրինագիծն այլևս չի ներկայացվի Օրենսդիր խորհրդին:
Հոնկոնգի կառավարության առաջարկած օրինագծի առաջադրումը վերջին 3 տասնամյակում խոշորագույն բողոքի ցույցերն է առաջացրել շրջանում:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում էին ամռան սկզբից: Ցուցարարները դեմ են արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

x