Լիբիայում խոցել են Թուրքիային պատկանող անօդաչու թռչող սարք |ermenihaber.am|

ermenihaber.am: Լիբիայի արևելյան հատվածները հսկողության տակ պահող ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի զինուժը կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Տրիպոլիի օդանավակայանում թուրքական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են ոչնչացրել։

Հաֆթարին ենթարկվող ուժերը հայտնել են նաև, որ բացի Թուրքիային պատկանող ԱԹՍ ոչնչացնելուց Աջդաբիա քաղաքում նաև ձերբակալել են Թուրքիայի երկու քաղաքացու։
Պաշտոնական Անկարան բավականին կոշտ է արձագանքել և հայտարարել է, որ եթե Թուրքիայի քաղաքացիներն անմիջապես ազատ չարձակվեն, ապա Հաֆթարին ենթակվող ուժերը կհայտնվեն իր թիրախում։

Թուրքական իշխանությունները մինչ այդ ընդգծել էին, որ սատարում են միջազգայնորեն ճանաչված Լիբիայի կենտրոնական իշխանություններին։ Ֆելդմարշալ Խալիֆա Բելքասիմ Հաֆթարի կողմնակիցներն էլ ի պատասխան հայտարարել էին Թուրքիայի հետ ամեն տեսակի հարաբերությունների խզելու և թուրքական նավերի ու ինքնաթիռների մուտքը Լիբիայի տարածք արգելելու մասին։

x