Եվրամիությունը 127 հազար եվրո կհատկացնի Սյունիքում զբոսաշրջության զարգացման համար |armtimes.com|

armtimes.com:  Եվրամիությունը 15 նոր դրամաշնորհ կտրամադրի Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման ոլորտի մի շարք նախագծերի կյանքի կոչման համար, հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը:

«EU4Tourism. արկածներ Սյունիքի պատմական արահետների բնության գրկում» նախագծի դրամաշնորհների շրջանակում շուրջ 127 հազար եվրո կհատկացվի Գորիսից Կապան ձգվող նոր զբոսաշրջային արահետի ստեղծման համար:


«Ես եւ Եվրոպական Միության ներկայացուցչության իմ գործընկերները շատ ուրախ ենք այս զբոսաշրջային նախագծերի կյանքի կոչմանն աջակցելու համար, դրանք կդարձնեն դեպի Սյունիք այցելություններն առավել հետարքիր եւ կօգնեն ստեղծել նոր եկամուտներ եւ գյուղական համայնքներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ»,-ասել է ԵՄ ներկայացուցիչ Գրեգ Ցուրիսը:

x