Արմավիրում նոր տեղադրված ապակե կանգառի փեղկերից մեկը կոտրել են. ահազանգում է քաղաքապետը

«Սիրելի համաքաղաքացիներ, այս օրերին ամբողջովին նորոգվում են քաղաքի կանգառները, սակայն շատ հաճախ նորոգումից մեկ-երկու օր անց կանգառի ապակիները կոտրում (կոտրվում) են»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ խնդրելով ավելի սրտացավ վերաբերվել քաղաքին, քանի որ քաղաքը լավ պահպանելը բոլորի պարտականությունն է:

 

x