Նոր արբանյակային լուսանկարներ «ծաղկած» Սևանա լճից

Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է:

«Սևանա լիճն այս տարի մաշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և նշում, որ լճի վիճակը նախկին տարիներին արված լրացուցիչ ջրբացթողումների և լճի մակարդակի նվազման հետևանք է:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Սևանա լիճը ծաղկել էր: Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի՝ մակարդակի նվազման հետևանքով լճում ավելանում է օրգանական նյութերի կոնցենտրացիան, ինչն էլ նպաստում է լճի ծաղկմանը»,- ասված է գրառման մեջ:

Ըստ հիշեցման՝ հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.81 մ: Նախորդ տարի նույն օրվա դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.82 մ:

 

 

x