«Սանիթեք»-ը հայցադիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանին Երևանի քաղաքապետարանի դեմ հայցադիմում է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը, որով պահանջում է գումար բռնագանձել քաղաքապետարանից:

Ինչպես տեղեկացնում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից, հայցադիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին և մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Պահանջվող գումարը կազմում է մոտ 25 միլիոն դրամ:

x