«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են ապաստարանների պայմաններից, նրանց պարզապես ասեք՝ չգան». Դոնալդ Թրամփ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները, որոնք դժգոհ են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ապաստարանների պայմաններից, կարող են պարզապես չգալ և մնալ իրենց երկրներում, գրում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ դեմոկրատ օրենսդիրները և իրավապաշտպանները, որոնք վերջին օրերին այցելել են հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր ապաստարաններ, հայտնել են ներգաղթյալների՝ մղձավանջային պայմաններում ապրելու մասին:

«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են արագ կառուցված և վերասարքավորված ապաստարաններից, նրանց պարզապես հայտնեք՝ չգան: Այդպիսով՝ բոլոր խնդիրները կլուծվեն»,- թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը:
«Մեր Սահմանային ծառայության աշխատակիցները ո՛չ հիվանդանոցի աշխատողներ են, ո՛չ բժիշկներ և ո՛չ էլ բուժքույրեր»,- ավելի վաղ գրել էր Թրամփը:

x