Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացրեց

Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացրեց

  • 374 մլն 858 հազար դրամ «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ իրականացնելու համար։
  • 38 մլն 790 հազար դրամ «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու, ինչպես նաև թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու համար:
  • 68 մլն 465 հազար դրամ թվով 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ների, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան», ««Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամների շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
  •  32 մլն 935 հազար դրամ «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
  • 21 մլն 339 հազար դրամ 3 մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար, այդ թվում՝

 

  • «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մետաղասարքավորումներով մարզադահլիճի կառուցում,
  • «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզակառույցի վերակառուցում,
  • «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում:
x