Վարշավայում խոսել ենք Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման խնդրի մասին. Անուշ Բեղլոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում ենք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

Մեր պատվիրակությունը արդեն հանդիպել է ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամների հետ, ընդունելության է արժանացել ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու կողմից, այցելել է Լեհաստանի ԱԳՆ Արևելյան քաղաքականության, Տնտեսական քաղաքականության և Զարգացման համագործակցության հարցերով տեղակալի գրասենյակը, Արևելյան Գործընկերության ծրագրի ապագայի և Լեհաստան -Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։

ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ քննարկման ընթացքում ներկայացրել եմ «ՀՀ-ԵՄ հարաբերություններ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով զեկույց։

Մասնավոր զրույցներում նաև անդրադարձել ենք Հայաստանում Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման հետ կապված խնդիրներին։

Այցը շարունակվում է, և այսօր հանդիպումներ կունենանք նաև Լեհաստանի Արևելյան հետազոտությունների կենտրոնի Կովկասի, Թուրքիայի և Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավարության հետ»։

 

x