ՀՀ իշխանությունները ձախողում են ԼԳԲՏ անձանց պաշտպանության հարցում. ԵԽԽՎ 29 պատգամավոր հայտարարություն է արել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ հայտարարություն են տարածել, որում նշվում է՝ ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար: Այս հայտարարությամբ ԵԽԽՎ պատվիրակներն անդրադարձել են ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։

Նշվում է, որ հայտարարության տեքստը հեղինակել է վերջերս ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած մեծ աղմուկ բարձրացրած բանաձևի հեղինակ, բելգիացի պատգամավոր Պետրա դը Սութերը։ «LGBTI անձանց իրավիճակը ՀՀ-ում Եվրոպայի շրջանում ամենավատն է»,- նշվում է հայտարարությունում, որը ստորագրողները հիշեցնում են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցը:

Հայտարարությանը միացած պատվիրակները որպես իրավիճակի ցուցիչ հիշեցնում են ՀՀ-ում 2018 թվականի նոյեմբերին Արևելյան եվրոպական և Կենտրոնական ասիական LGBTI անձանց և քրիստոնյաներին նվիրված ֆորում-կոնֆերանսի մահվան սպառնալիքների տակ:

«Այս ամենն իրականցվում է ամեն տարի LGBTI անձանց իրավունքների տասնյակ խախտումների մասին հ/կ-ների զեկույցների ֆոնին»,- ասված է հայտարարության տեքստում։ ԵԽԽՎ պատվիրակներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները ձախողում են այս մտահոգություններին արձագանքելու հարցում, չնայած միջազգային իրավապաշտպան մարմինների առաջարկություններին։ Ըստ հայտարարության, ոչ խտրականության դեմ օրենսդրություն է պատրաստվում, ոչ էլ գործող ատելության խոսքի/հանցագործության օրենքում է հատուկ կերպով նշվում սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության մասին։

Նրանք կոչ են անում ՀՀ իշխանություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար անվտանգություն և ազատություն LGBTI անձանց խտրականությունից։

«Սա պետք է ներառի LGBTI անձանց ուղղված ատելության խոսքի և բռնության հրապարակային քննադատություն, ատելության խոսքի, ատելության վրա հիմնված հանցագործությունների և հակախտրականության օրենսդրության մշակում սեռական կողմնորոշման և սեռական ինքնության հարցի հատուկ ներառմամբ, ինչպես նաև թրեյնինգներ իրավապահ մարմինների պաշտոնյաների և դատավորների համար»,- ասված է հայտարարության տեքստում։

x