Անկարան 42 գերմանական տանկ է տեղափոխել Կիպրոսի օկուպացված հատված |news.am|

news.am: Գաղտնի գործողության ընթացքում Անկարան գերմանական 42 Leopard-2A4 տանկ է տեղափոխել Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատված՝ Կիտրա, հայտնում է հունական To BHMA պորտալը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ տանկերը ռազմամթերքի հետ միասին տեղափոխվել են թուրքական Էդիրնե քաղաքից տրանսպորտային նավով: Տանկերը պատկանում են Էվրոսում Թուրքիայի Առաջին բանակին, որտեղ են պահվում թուրքական բանակի բոլոր տանկերը (գերմանական Leopard 2A4 եւ իսրայելական M-60T Sabra), ինչպես նաեւ արդիականացված Leopard-1T տանկերը՝ 105-մմ արկերով:

Այս փոխադրումը խախտում է ԱՄՆ, Գերմանիայի արգելքները: Ե՛վ ԱՄՆ Կոնգրեսը, ե՛ւ գերմանիայի կառավարությունն արգելել են իրենց ստեղծած սպառազինության փոխանցումը Կիպրոս:

 

x