Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով հույսեր տածել ԱՄՆ-ի նկատմամբ |tert.am|

tert.am։ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում մեծ հույսեր է տածում ԱՄՆ-ի նկատմամբ: Ինչպես գրում է minval.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

«Ադրբեջանը մեծ հույսեր է տածում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի նկատմամբ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման համար, ինչը հիմնված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանն ակտիվ համագործակցում են տնտեսական ոլորտում:

x