Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ.

«Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:

Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

x