Էրդողանը պաշտոնանկ է արել Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարին |news.am|

news.am: Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրաթ Չեթինքայան պաշտոնանկ է արվել, նրա փոխարեն նշանակվել է իր տեղակալը՝ Մուրաթ Ույսալը: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական պարբերականում:

Թուրքիայի տնտեսությունը ռեցեսիա է ապրում: 2018-ի ամռանը երկրի ԿԲ-ն եռակի բարձրացրել էր տոկոսադրույքները եւ արդեն մեկ տարի է պահպանում է 24 տոկոսի մակարդակում՝ փորձելով զսպել ինֆլյացիան (20 տոկոս 5 տոկոսի թարգեթի դեպքում): Մյուս կողմից՝ արտաքին մեծ պարտքի պայմաններում թուրքական լիրան անկայուն է, մեկ տարում այն 50 տոկոսով արժեզրկվել է:

 

x